Կորոնավիրուս Հասարակություն 

Հայտնի է, թե երբ կլինի առաջին դասարանցիների արձակուրդի երկրորդ մասը

analitik.am

Հայաստանի դպրոցներում երկուշաբթի օրվանից դասերը կվերսկսվեն, իսկ առաջին դասարանցիներին հասանելի գարնանային երկշաբաթյա արձակուրդի երկրորդ մասը կլինի մարտի 23-ից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

«Արձակուրդները Հայաստանում մարտի 1-ին հաստատված նոր տիպի կորոնավիրուսի պատճառով մեկ շաբաթով շուտ սկսեցին՝ մարտի 2-8-ը և կվերսկսվեն մարտի 9-ից: Ուսումնական պլանով՝ առաջին դասարանցիների արձակուրդները պետք է տևեն 2 շաբաթ, այդ իսկ պատճառով՝ նրանց գարնանային երկշաբաթյա արձակուրդի մյուս մասը կլինի մարտի 23-30-ը»,- ասել է Արշակյանը:

Կառավարության նիստի ժամանակ՝ մարտի 5-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր, որ դասերը չշարունակելու հետ կապված հատուկ ցուցումներ չունեն:

Ընթացիկ շաբաթ կորոնավիրուսի կանխարգելմամբ պայմանավորված հանրապետության կրթական հաստատություններում մեկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել:

Նույն շարքից