Կորոնավիրուս Հասարակություն 

Իրանում գրանցվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային քանակություն

analitik.am

Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային քանակություն: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:

«Անցած մեկ օրում հաստատվել է 1234 դեպք, ինչը ռեկորդային է: Նոր տվյալները հաշվի առնելով՝ ընդհանուր թիվը 4747 է»,- հայտնել է նա IRINN հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ այսպիսի աճը կարելի է բացատրել կենտրոնների թվի ավելացմամբ, որտեղ կարելի է վիրուսի ստուգման թեստ հանձնել. սրա շնորհիվ մեծացել է հիվանդությունը ճանաչելու արագությունը:

Ուսումնական հաստատություններում դասերը հետաձգվել են մինչեւ մարտի 20-ը, սակայն այդ օրվանից հետո Իրանում նաև սկսվում են Նովրուզի՝ տեղական ամանորյա տոնի հետ կապված արձակուրդները:

Նույն շարքից