Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսը «փոխել է դեմքը»

analitik.am

Չինացի գիտնականները տարբեր ժամանակներում կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ ախտանիշերի փոփոխություններ են նկատել: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Վեստիից։

Նրանք նշում են, որ հիվանդները բաժանվել են 2 կատեգորիայի: Առաջինում ներառված են հունվարի առաջին կեսին վարակվածները, իսկ երկրորդում՝ նրանք, ովքեր կլինիկա են մուտքագրվել ամսվա վերջին:

Գիտնականներն ասում են, որ սկզբնական շրջանում կորոնավիրուսով վարակվածներն ունեին ջերմություն, ուժերի կորուստ, մկանների ցավ և լիմֆոցիտների մակարդակի նվազում: Իսկ արդեն ամսվա վերջում վարակվածների մոտ տվյալ ախտանիշերը պակաս ցայտուն էին կամ ընդհանրապես չկային:

Գիտնականները եզրակացրել են, որ նոր տեսակի կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվում: Այն կարող է նաև երկար ժամանակ լինել գաղտնի վիճակում:

Նույն շարքից