Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն 

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է. նրանց թվում պաշտոնյայի տղա կա

analitik.am

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 12-ի: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը:

Հայտնվում է, որ վարակված քաղաքացիների թվում է նաև Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի տնօրենի որդին: Այդ մասին սոցկայքի իր էջում հայտնել է հենց ինքը՝ պաշտոնյայի որդին:

Ավելի վաղ հայտնվել էր, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 100 հազարի:

Նույն շարքից