Կորոնավիրուս Հասարակություն 

Ձեր հանրաքվեի խաթր կորոնավիրուսը ծածկադմփոց չանեք․ Արմեն Աշոտյան

analitik.am

Թե աշխարհում, թե տարածաշրջանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ոչ միայն չի թուլանում, այլեւ նոր մարտհրավերներ է նետում։ Այս մասին գրում է Արմեն Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահը մասնավորապես գրում է․

«ԱՄՆ, Իտալիա, Վրաստան, Իրան, Ադրբեջան. նոր դեպքերը եւ վարակի տարածման թափը հաշվի առնելով՝ ձեռնարկվել են տարաբնույթ լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումներ։

Այս ֆոնի վրա, ըստ հայաստանյան պաշտոնական աղբյուրների, մեր երկրում իրավիճակը բարվոք է թվում։

Բայց... հուսամ կառավարությունը լավ է հասկանում հնարավոր պատասխանատվության չափը, եթե պարզվի, որ պաշտոնական աղբյուրները գտնվում են ոչ թե առողջապահական, այլ քաղաքական գործոնների ազդեցության տակ։

Կարճ ասած, ձեր հանրաքվեի խաթր կորոնավիրուսը ծածկադմփոց չանեք»։

Նույն շարքից