Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Հենրիխ Մխիթարյանը ցույց է տվել, թե ինչպես է պետք ճիշտ լվանալ ձեռքերը կորոնավիրուսով չվարակվելու համար․ տեսանյութ

analitik.am

Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է իտալական ակումբի ուսոցողական հոլովակում:

Տեսանյութում, որը հրապարակվել է թիմի ինստագրամյան էջում, ակումբի հինգ ներկայացուցիչներ սեփական օրինակով ցույց են տալիս, թե ինչ է պետք անել կորոնավիրուսով չվարակվելու և հիվանդության տարածումը կանխելու համար:

Մխիթարյանը ցույց է տալիս, թե ինչպես է պետք ճիշտ լվանալ ձեռքերը: Մյուսները խորհուրդ են տալիս փակել բերանը հազալիս, ձեռքով չդիպչել բերանին ու աչքերը, ախտահանել առարկաների մակերևույթները, ինչպես նաև խուսափել ոչ անհրաժեշտ շփումներից:

 

View this post on Instagram

 

#coronavirus #COVID19

A post shared by AS Roma (@officialasroma) on

Նույն շարքից