Կորոնավիրուս Հասարակություն 

Իտալիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

analitik.am

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել կապված երկրում կորոնավիրուսի հետ կապված.

«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակներում Իտալիայի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ մարտի 8֊ից մինչև ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, ինչպես նաև
Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների մի շարք համայնքներում
(Parma, Piacenza, Rimini, Reggio-Emilia, Modena, Pesaro e Urbino, Venezia, Padova, Treviso, Alessandria, Novara, Verbano-Cusio-Ossola, Vercelli e Asti)
կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ:
Մասնավորապես՝ տվյալ շրջաններ մուտք և ելք անել հնարավոր կլինի ՄԻԱՅՆ աշխատանքային անհրաժեշտության, հատուկ կարիքների և արտակարգ դեպքերում:
Իտալիայի ամբողջ տարածքում փակվում են թանգարանները, թատրոններերը, կինոթատրոնները:
"Անվտանգության գոտիներում" դադարեցվում է նաև բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը,
փակվում են հասարակական վայրերը, դահուկավազքերը,
լողավազանները, մարզասրահները, հետաձգվում են սպորտային, մշակութային, կրթական և այլ տեսակի միջոցառումները»:

Նույն շարքից