Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

Պորտուգալիայի նախագահը կորոնավիրուսի պատճառով 14 օր կլինի կարանտինի մեջ

analitik.am

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան չեղարկում է բոլոր աշխատանքային միջոցառումները: Այս մասին ասված է նախագահականի տարածած հայտարարության մեջ: Կորոնավիրուսի տարածման պատճառով նախագահը 14 օր կարանտինի մեջ է լինելու նախագահականում:

Նշվում է, որ 71-ամյա նախագահը հիվանդ չէ, սակայն նախորդ շաբաթ նախագահական նստավայր ժամանած աշակերտներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

«Չնայած նրան, որ նախագահի մոտ ախտանշաններ չեն հայտնաբերվել, նա որոշել է չեղարկել բոլոր միջոցառումներ»,-ասված է հայտարարության մեջ:

Չեղարկվել են նաև նախագահի բոլոր արտասահմանյան այցերը:

Հավելենք, որ Պորտուգալիայում կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերվել է մարտի 2-ին: Կիրակի արդեն արձանագրվել է 25 դեպք:

Նույն շարքից