Կորոնավիրուս Հասարակություն 

Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

analitik.am

Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանի աշխատակիցն Իտալիայում հանգիստն անցկացնելուց հետո վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում են դաշինքի կայքից:

Նշվում է, որ այս պահին վերոնշյալ աշխատակիցը գտնվում է տանը, մեկուսացված: ՆԱՏՕ-ում հայտնել են, որ շարունակում են հետևել իրավիճակին և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:

Վերջին տվյալներով, ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցնում է 111 հազարը:

Նույն շարքից