Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն 

Իտալիայում սահմանափակվում է քաղաքացիների տեղաշարժը, փակվում են դպրոցները, երկրի մտնում է կարանտինի մեջ

analitik.am

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է ամբողջ երկրի տարածքում կարանտինային միջոցառումների ընդլայնման մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Որոշումը կապված է կորոնավիրուսի տարածման հետ:

Այսպիսով, Իտալիան սահմանափակում է երկրի ներսում քաղաքացիների շարժը:

«Յուրաքանչյուրս պետք է հրաժարվենք ինչ-որ բանից հանուն Իտալիայի»,-ասել է վարչապետը, ում խոսքերով տեղաշարժը կարող է լինել միայն հիմնավորված՝ աշխատանքի գնալ, ընտանեկան հարցեր, առողջական խնդիրներ: Նոր որոշումն ուժի մեջ է մտնում արդեն այսօրվանից՝ մարտի 10-ից:

Իսկ արդեն ապրիլի 3-ից երկրի տարածքում փակվելու են բոլոր ուսումնական հաստատությունները:

Նշենք, որ Իտալիան առաջին հորիզոնականում է կորոնավիրուսից մահացության դեպքերով: Այստեղ մահանում է հիվանդներից յուրաքանչյուր 20-րդը:

Նույն շարքից