Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ-ն կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիա է հայտարարել

analitik.am

Աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումը պանդեմիայի է վերածվել։ Այս մասին, ըստ Ռիա Նովոստի գործակալության, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ/նախագահ Թեդրոս Գեբրեյեսուսը՝ Ժնևում կայացած ասուլիսի ժամանակ։

Պանդեմիա է կոչվում առավել հզոր համաճարակը, որին բնորոշ է ինֆեկցիոն հիվանդության տարածումը տվյալ երկրի ամբողջ տարածքում, հարևան երկրներում, երբեմն էլ՝ աշխարհի շատ երկրներում։

Նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում կազմում է 118 հազար մարդ՝ 114 երկրներում։

ԱՀԿ տվյալներով  այս հիվանդությանը զոհ են գնացել 4291 մարդ։

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 28 դեպք, որից 25-ը Իտալիայից վերադարձած ՌԴ քաղաքացիներ են, երկուսը՝ Չինաստանից, մեկն էլ Իտալիայի քաղաքացի է։

Նույն շարքից