Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Արսեն Թորոսյանը՝ նոր կորոնավիրուսային հիվանդության 3 դեպքի վերաբերյալ․ տեսանյութ /լրացված/

analitik.am

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը,  խոսելով Հայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին, կոչ արեց բնակչությանը խուճապի չմատնվել։

Նախարարն անդրադարձավ նաև ԱՀԿ կողմից նոր կորոնավիրուսի համաճարակը պանդեմիա կոչելու հայտարարությանը։ Ըստ Թորոսյանի՝ ԱՀԿ կողմից համաճարակի կանխարգելման համար առաջարկված միջոցառումները Հայաստանում ժամանակին արվել են և անհանգստանալու կարիք չկա։

«Պանդեմիայի հետ մեկտեղ մենք հիմա ինֆոդեմիայի դեմ ենք պայքարում նաև։ Հետևաբար բո;լորս պետք է ապավինենք մեր կողմից տարածվող ինֆորմացիային և առաջնորդվենք դրանով»,- ասաց Առողջապահության նախարարը։ Նա նաև կոչ արեց ազգաբնակչությանը անհարկի խուճապի չմատնվել։

Նույն շարքից