Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսով վարակված երեք անձինք հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում․ ԱՆ

analitik.am

Կորոնավիրուսով վարակված երեք անձինք հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից մեկը Իտալիայի (տարիքը` 51), իսկ երկուսը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում», - ասված է հաղորդագրության մեջ։

Այս պահին կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները:

Բոլորն ի սկզբանե գտնվել են նախարարության հսկողության տակ` ժամանելուն պես:

 

Նույն շարքից