Կորոնավիրուս Հասարակություն 

«Այո»-ն չի դադարեցնում քարոզարշավը. վաղը քարոզիչները Վայոց ձորում կլինեն

analitik.am

Չնայած Հայաստանում այսօր կորոնավիրուսի 3 նոր դեպք է արձանագրվել, այնուամենայնիվ հանրաքվեի «Այո» քարոզչական կողմը վաղը շարունակելու է քարոզարշավը։ Այս մասին գրում է a1plus.am-ը, վկայակոչելով «Այո» կողմի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանին։

Արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Այո» քարոզչական կողմը վաղը կլինի Վայոց ձորի մարզում։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ վարակվածները ժամանել են Իտալիայից, նրանցից երկուսը ՀՀ քաղաքացի են, մեկը՝ Իտալիայի։ Հայաստանի քաղաքացիներից մեկի մոտ թոքաբորբ է ախտորոշվել, մյուս երկուսը գանգատներ չունեն։

Նույն շարքից