Կորոնավիրուս Հասարակություն 

Ավտոբուսի ուղևորը սկսել է անդադար հազալ և սկանդալի մեջ հայտնվել

analitik.am

 

Տալինից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող ավտոբուսի ուղևորը հազացել է ուղևորության ընթացքում և սկանդալի մեջ հայտնվել: Այս մասին գրում է RusDelfi-ն:

Հրապարակման համաձայն, դեպքը տեղի է ունեցել մարտի 10-ին, Նարվայում Էստոնիայի և Ռուսաստանի սահմանին: Ուղևորներից մեկը սկսել է անդադար հազալ, ինչի արդյունքում ավտոբոսում վիճաբանություն է սկսվել մնացած ուղևորների հետ։

Արդյունքում, սահմանապահները խնդրել են տղամարդուն դուրս գալ ավտոբուսից: Կորոնավիրուսով վարակված լինելու կասկածի պատճառով նրան ջերմաչափել են, ինչպես նաև արձանագրել ուղևորի հարազատների և ընկերների հետ ունեցած շփումները: Բացի այդ, ռուսական սահմանին տղամարդուց ճշտել են երթուղին, ինչից հետո նա վերադարձել է ավտոբուս և շարունակել ուղևորությունը:

Նույն շարքից