Կորոնավիրուս Հասարակություն 

Ինչ անել կորոնավիրուսի դեմ պայքարում. Բժիշկը կոչով դիմում է գործընկերներին

analitik.am

Բժիշկ Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խոսքս վերաբերվում է բժիշկներին,

Համոզված եմ, որ մենք՝ բժիշկներս ու մասնագիտական միությունները, պետք է շուտափույթ մշակեն (թարգմանեն և ադապտացնեն) գործելակարգեր, թե ինչ պետք է անել կորոնավիրուսային հնարավոր վարակի դեպքում նեղ մասնագիտական ոլորտներում: Կորոնավիրուսային վարակով հիվանդը կարող է, և շատ հաճախ հենց կունենա, տարբեր ուղեկցող հիվանդություններ և անհրաժեշտություն կառաջանա բժշկական միջամտության՝ սկսած անհետաձգելի վիրահատությունից, վերջացրած թերապևտիկ բուժմամբ:

Օրինակ, ինչ պետք է անել, եթե տվյալ մարդու մոտ առկա է կոտրվածք, և նա ինֆեկցված է: Կամ առկա է քաղցկեղ, պետք է ստանա քիմիաթերապևտիկ բուժում, բայց միևնույն ժամանակ ունի ինֆեկցիա: Ինչպես պաշտպանել մյուս հիվանդներին, բուժանձնակազմին և համապատասխան և ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերել տվյալ հիվանդին: Իմ կարծիքով, սա չափազանց կարևոր է:

Համոզված եմ, արդեն կլինեն նման գործելակարգեր՝ մշակված անգլերեն լեզվով, ուղղակի պետք է թարգմանել, ադապտացնել և փորձել ներդնել, եթե առաջացավ անհրաժեշտություն:

Հուսանք անհրաժեշտությունը չի լինի, բայց ցանկացած պարագայում մենք պետք է պատրաստված լինենք»։

Նույն շարքից