Կորոնավիրուս Հասարակություն 

Պուտինին խնդրել են օգնել Իտալիային

analitik.am

 

Իտալիայի «Camere Penali del Diritto Europeo e Internazionale» փաստաբանների ասոցացիան խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարդասիրական օգնություն ուղարկել երկրի հյուսիս: Ասոցիացիան ցանկանում է, որ Ռուսաստանի ղեկավարն օգնի Իտալիային հաղթահարել կորոնավիրուսը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդրո Մարիա Տիրելին։

«Եվրամիությունը համերաշխություն չցուցաբերեց և եսասեր գտնվեց Իտալիայի նկատմամբ: Մենք գտնում ենք, որ նա պետք է դիմի Ռուսաստանին որպես գործընկեր երկիր»,-նշել է նա: Տիրելին ասել է, որ ասոցիացիան խնդրում է Պուտինին ուղարկել բժշկական դիմակներ և հատուկ միջոցներ, որպեսզի կանխեն Նեապոլում վարակը:

Ըստ ասոցիացիայի ղեկավարի, համաճարակն ավելի քիչ է ազդել Ռուսաստանի վրա, այնպես որ նրանք կարող է օգնել: Նա Իտալիայի կառավարությանը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել վիրուսի դեմ պայքարի համար. Բնակչությանը տրամադրել դիմակներ, մեկանգամյա ձեռնոցներ, բաժակներ և ստերիլիզատորներ:

Նույն շարքից