Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Էտ ի՞նչ հարց է ծագում, այդպիսի հարց ինձ այլևս չտաք․ Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսի մասին

analitik.am

 

Էտ ի՞նչ հարց է ծագում: Այդպիսի հարց ինձ այլևս չտաք: Ջերմուկում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ճիշտ են խոսակցությունները, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի մեծ է, քան՝ հայտնում են:

«Եթե կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի մեծ լինի, կառավարությունը դրա մասին կհայտարարի առաջինը»,-ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ երեկ խոսել է թեմայի մասին, եթե ավելի մեծ ռիսկ լինի, դրա մասին կխոսի. «Հիմա նոր պացիենտների հետ շփում ունեցողների շրջանակը պարզվում է և ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ: Ընդ որում, կարող է մարդիկ լինել, ովքեր մեկուսացվեն «Գոլդեն փելեսում», մարդիկ էլ լինեն, որոնց խնդրենք մեկուսանալ տանը»:

Քարոզարշավի մասով Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս պահին այն դեռ շարունակվում է, եթե անհրաժեշտություն լինի, կընդհատեն:

 

Նույն շարքից