Կորոնավիրուս Հասարակություն 

Լեոնել Մեսսին կարող է 14-օրյա կարանտին անցնել կորոնավիրուսի պատճառով

analitik.am

Արգենտինայի իշխանությունները հայտնել են, որ ցանկացած մարզիկ, ով Եվրոպայից հայրենիք կվերադառնա հավաքականի կազմում հանդես գալու համար, պարտավորված կլինի 14-օրյա կարանտին անցնել կորոնավիրուսի պատճառով:

Իրավիճակի մասին հատուկ խոսել է նաև երկրի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը. «Եթե դուք չեք պահպանում կարգը, հանցագործություն եք գործում, ինչը սպառնալիք է հանրային առողջությանը»:

Այսպիսով, 14-օրա կարանտինով պետք է անցնի նաև Լեոնել Մեսսին, եթե որոշի միանալ հավաքականին: Այս մասով վերջնական որոշում դեռ չկա:

Նույն շարքից