Կորոնավիրուս Հասարակություն 

«Ռեալի» ֆուտբոլիստները կարանտինի մեջ են, Իսպանիայի առաջնությունը դադարեցված

analitik.am

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն ու բասկեյտբոլիստները կարանտինի մեջ են: Այս մասին հայտնում են Արքայական ակումբի մամուլի ծառայությունից:

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ սերուցքայինների բասկեյտբոլային թիմի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Նշենք, որ Իսպանիայի առաջնության առաջիկա երկու տուրերը հետաձգվել են վարակի պատճառով:

Նույն շարքից