Կորոնավիրուս Հասարակություն 

Ընտանիքներով առանձին սենյակներում ենք մնում. ինչ վիճակում են «Գոլդեն Փելեսում» մեկուսացվածները

analitik.am

Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի կնոջ ընտանիքի անդամի նշանադրությանը ներկա անձանց մի մասն արդեն տեղափոխվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոց, որտեղ մեկուսացման մեջ կմնան 14 օր։ Նրանցից մեկը, որը նշանադրությանը մասնակցել է հարսնացուի կողմից, NEWS.am-ին պատմել է, որ իրենք բոլորն այս պահին իրենց լավ են զգում։

«Մեզ առավոտյան են տեղափոխել, ընտանիքներով առանձին սենյակներում ենք մնում, մենք գիտենք, որ բոլորն էլ այստեղ են, ոչ մեկս ոչ մեկի հետ չենք շփվում։ Ոչ մի տեսակի գանգատ չունենք, ամեն ինչ նորմալ է, կոնկրետ մեր կողմից ոչ մի հյուրի մոտ ոչ մի նախանշան չկա»,– նշել է նա։

Կինը պատմել է, որ իրենց հետ մանկահասակ 5 երեխա կա՝ ամենափոքրը 2 ամսական։

Նույն շարքից