Պատահարներ 

Խոշոր ավտովթար Երևանում. Opel-ը «Բելաջիո» ռեստորանի դիմաց գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

analitik.am

Երևանում այսօր՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 22:00-ի սահմանում Opel մակնիշի 17 ՍD 717 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է: Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Նույն շարքից