Սպորտ 

«Չի վաճառվում». Ովքեր են «Բարսելոնայի» 3 անձեռնմխելի ֆուտբոլիստները

analitik.am

Առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» պատրաստ է ավելի հաճախ իր խաղացողներին փոխանակել կամ ներառել նոր գործարքներում:

Ինչպես փոխանցում է  ESPN-ը, հիմա կատալոնական գրանդը ունի երկու թիրախ՝ Լաուտարո Մարտինես և Նեյմար:

Կատալոնացիները նաև ցանկանում են աջ պաշտպան, կենտրոնական պաշտպան և կենտրոնական կիսապաշտպան ձեռք բերել:

Նշվում է, որ «Բարսելոնայում» միայն երեք ֆուտբոլիստ կա, որոնք որևէ դեպքում չեն հեռանալու, մյուսների հարցը փակված չէ: Նշյալ ֆուտբոլիստներն են Լեոնել Մեսսին, Մարկ-Անդրե տեր Շտեգենը և Ֆրենկի դե Յոնգը:

 

Նույն շարքից