Բարի օր Կորոնավիրուս Քաղաքականություն 

Առողջապահության նախարարությունը տեղյա՞կ է, որ աշխարհում երեխաների համար վտանգավոր հիվանդություն է տարածվում. Անի Հովհաննիսյան

analitik.am

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղյա՞կ է, որ մի շարք երկրներում երեխաների մոտ հնարավոր մահացու կավասակի հիվանդությունն է տարածում գտել: Մոտ 6 երկրում հայտնաբերվել է հիվանդության 100 դեպք:

Ըստ բժիշկների, այս պահին անհասկանալի է , թե որքանով այդ ծանր ու հազվադեպ հանդիպող հիվանդության տարածումը կապ ունի կորոնավիրուսի հետ, բայց բժիշկներն ու գիտնականները չեն բացառում կապը՝ հաշվի առնելով, որ հիվանդացած երեխաների մեծ մասի մոտ նաև կորոնավիրուս է հայտնաբերվել: Բժիշկների որոշ մաս էլ կարծում է, որ կավասակի հիվանդության զարգացումը կորոնավիրուսով պայմանավորված իմունային համակարգի արձագանքն է:

Այս պահին ուսումնասիրություններ են կատարվում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարիա վան Կերխոուվն էլ դիմել է աշխարհի բոլոր բժիշկներին՝ խնդրելով պատրաստ լինել այս հիվանդությանը, ինչպես նաև նշել, որ ԱՀԿ-ն հիվանդության մասին տվյալներ է հավաքագրում, ուսումնասիրում, որպեսզի բուժման ռազմավարություն մշակվի:

Կարծում եմ՝ սահմանափակումները թուլացնելու, հանգիստ վիճակին անցնելուց առաջ գոնե պետք է իմանալ, թե աշխարհում ինչ է կատարվում, ի վերջո հանրային առողջությունն ամեն ինչից վեր է, և այս կերպ անլուրջ, անփույթ ու անպատասխանատու կերպով այն վտանգելն ուղղակի հանցանք է»:

Նույն շարքից