Կորոնավիրուս Հասարակություն 

Դմիտրի Մեդվեդևը՝ Միխայիլ Միշուստինի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին

analitik.am

 

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին տեղեկություններին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

Կառավարության նախկին ղեկավարը Միշուստինին առողջություն է մաղթել:

«Ես անկեղծորեն բոլորին մաղթում եմ առողջություն: Հատկապես առողջություն եմ մաղթում մեր երկրում գտնվող հիվանդ մարդկանց, կառավարության իմ գործընկերներ Միխայիլ Վլադիմիրովիչ Միշուստինին»,-ասել է Մեդվեդևը «Միասնական Ռուսաստան» կուսակցության առցանց աշխատանքային քննարկման ժամանակ:

 

Նույն շարքից