Կորոնավիրուս Հասարակություն Միջազգային 

Լոս Անջելեսի քաղաքապետը անվճար թեստեր է խոստացել բոլոր քաղաքացիներին

analitik.am

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին հայտարարել է, որ բոլոր քաղաքացիները ցանկության դեպքում կարող են կորոնավիրուսի թեստ անցնել: Դա վերաբերում է նաև Լոս Անջելեսի շրջանի բոլոր բնակիչներին: Նշվել է նաև, որ առաջին հերթին կստուգվեն ախտանիշներ (հազ, տենդ, օդի պակասի զգացողություն) ունեցող մարդիկ, ինչպես նաև քաղաքային ծառայությունների աշխատակիցները, որոնք շատ են շփվում մարդկանց հետ:

2018 թվականի տվյալով Լոս Անջելեսի շրջանում ապրում է ավելի քան 10 միլիոն մարդ: Սա Միացյալ Նահանգների ամենաբնակեցված շրջանն է:

Ապրիլի 29-ի դրությամբ, ըստ Գարսետիի, Լոս Անջելեսի շրջանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 22 485 դեպք, քաղաքում՝ 10 380-ը: Կալիֆոռնիայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ վիճակի ռեժիմ հաստատվեց մարտի 5-ին, երբ նահանգում ընդամենը 54 վարակակիր կար և մեկ մահացած:

Նույն շարքից