Կորոնավիրուս Միջազգային 

Ռուսաստանի քաղաքաշինության նախարարն ու տեղակալը վարակվել են կորոնավիրուսով

analitik.am

Ռուսաստանի քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշեևն ու նրա տեղակալ Դմիտրի Վոլկովը վարակվել են կորոնավիրուսով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությանը:

«Բուժում կստանամ բժիշկների հսկողության ներքո քաղաքային հիվանդանոցներից մեկում: Մնում եմ կապի մեջ»,-մամուլի ծառայությունը մեջբերել է Յակուշևի խոսքերը:

Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալ Նիկիտա Ստասիշինը: Մամուլի ծառայությունում հավելել են, որ Յակուշեւի եւ Վոլկովի ախտորոշումը հաստատվել է համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում:

Հինգշաբթի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել էր իր կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի մասին:

Նույն շարքից