Կորոնավիրուս Հասարակություն 

Սինգապուրում հայտարարել են կարանտինային ռեժիմի մասնակի վերացման մասին

analitik.am

 

Սինգապուրի իշխանությունները հայտարարել են կարանտինային ռեժիմի մասնակի վերացման մասին՝ կապված տեղի բնակիչների շրջանում կորոնավիրուսի տարածման նվազման հետ: Այս մասին հայտարարվել է COVID-19-ի դեմ պայքարի միջկառավարական խմբի համանախագահ, Ազգային զարգացման նախարար Լոուրենս Վոունի մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք լավ առաջընթաց ենք տեսնում COVID-19-ի հետ կապված իրավիճակի շուրջ, այնուամենայնիվ, երկրում վարակվածների թվի ամենօրյա աճը դեռ չի նվազել։ Այս կապակցությամբ միջկառավարական խումբը որոշել է մասնակի զիջումների գնալ»,-ասել է նա:

Վոունի խոսքերով, մայիսի 5-ից թույլատրվելու է որոշակի տեսակի գործունեություններ բնակելի շենքերում, կվերսկսվի չինական ավանդական բժշկության կենտրոնների աշխատանքը:

Նախարարը նաև ասել է, որ մայիսի 12-ից իշխանությունները նախատեսում են թույլատրել որոշ ձեռնարկությունների, ռեստորանների, սրճարանների և գեղեցկության սրահների գործունեությունը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ իշխանությունները մտադիր են խստացնել պահանջներն աշխատավայրում անվտանգության միջոցառումներին հետևելու հետ կապված, հիմնականում սոցիալական հեռավորության պահպանումը:

Հիշեցնենք, որ Սինգապուրում կարանտինային ռեժիմը ներդրվել է ապրիլի 7-ից մայիսի 4-ը, այնուհետև երկարաձգվել մինչև հունիսի 1-ը:

 

Նույն շարքից