Կորոնավիրուս Հասարակություն 

Ամերիկյան ավիաընկերություններն առաջարկել են թռիչքից առաջ ջերմաչափել ուղևորներին․ Bloomberg

analitik.am

 

Ամերիկյան «American Airlines Airlines» ավիաընկերության ասոցիացիան քննարկում է օդանավակայաններում ուղևորներին ջերմաչափելու հարցը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Գործակալությունը նշում է, որ թռիչքից առաջ բոլոր ուղևորների ջերմաչափումը կօգնի նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում, և նաև թռիչքի անվտանգության լրացուցիչ երաշխիք կլինի նրանց համար:

Ըստ Bloomberg-ի աղբյուրների, նախաձեռնության քննարկումն ընթանում է «Airlines for America» և ԱՄՆ տրանսպորտային անվտանգության վարչակազմի միջև, որը ներառված է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության մեջ:

 

Նույն շարքից