Կորոնավիրուս Հասարակություն 

Սպիտակ տունն ԱՄՆ գլխավոր համաճարակաբանին արգելել է ցուցմունք տալ Կոնգրեսում

analitik.am

 

Սպիտակ տունն արգելել է ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին ցուցմունք տալ ԱՄՆ Կոնգրեսում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Hill-ին:

Ֆաուչն ընդգրկված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված հատուկ խմբում՝ երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար: Հաջորդ շաբաթ նա պետք է ցուցմունք տար Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովներից մեկի ենթահանձնաժողովում: Այն զբաղվում է պանդեմիայի հետ կապված ադմինիստրացիայի կողմից կայացված միջոցառումների ուսումնասիրությամբ։

«Վարչակազմը (դեմոկրատներին) տեղեկացրել է, որ Սպիտակ տունն արգելում է բժիշկ Ֆաուչին ցուցմունք տալ»,-մեջբերում է «The Hill»-ը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին:

Սպիտակ տանը Ֆաուչի հնարավոր ելույթը Կոնգրեսում «անարդյունավետ» են անվանել:

 

Նույն շարքից