Կորոնավիրուս Հասարակություն 

Հայտնի են դարձել կորոնավիրուսի 5 մաշկային դրսևորումները

analitik.am

 

Կորոնավիրուսային վարակի մաշկային դրսևորումները կարելի է բաժանել 5 խմբի: Այս մասին հայտնի է դարձել Մաշկաբանության իսպանական ակադեմիայի գիտնականների հետազոտությունից, որը հրապարակվել է «British Journal of Dermatology» ամսագրում:

Գիտնականներն ինֆորմացիա են հավաքել 375 պացիենտի մասին, որոնց մոտ կորոնավիրուս է հաստատվել և նկատվել է մաշկի ցան: Նրանք պացիենտներին բաժանել են 5 խմբի՝ կախված ցանի տեսակից: Ցանի բոլոր տեսակները հնարավոր է հենց կորոնավիրուսի դրսևորում են:

Առավել հաճախ՝ 47 տոկոս դեպքերում, հիվանդների մոտ նկատվել է բծավոր-պապուլյոզային ցան: Այն մնացել է 8-9 օր, և հայտնվել է ծանր վիճակում գտնվող պացիենտների մոտ:

19 տոկոս դեպքերում պացիենտների մոտ նկատվել է մաշկի կարմրություն: Մաշկը նման տեսք ունենում է նաև ցրտահարության դեպքում: Բացի դրանից, պացիենտների ձեռքերի ոտքերի մատներին հայտնվել են բշտիկներ ու թարախակույտեր:

9 տոկոս դեպքերում պացիենտների մոտ նկատվել է վեզիկուլյար ցան, ինչպես նաև բշտիկներ, որոնք դեպքերի մեծ մասի ժամանակ քոր են առաջացրել:

Մյուս խմբի մոտ նկատվել է ցան, որն առաջանում է եղինջի դիպչելու արդյունքում:

Պացիենտների 6 տոկոսի մոտ հայտնաբերվել է Լիվեդո հիվանդությունը, որն առաջանում է արյան շրջանառության և անոթների աշխատանքի խափանման արդյունքում: Որպես կանոն, այն հայտնաբերվել է ծանր վիճակում գտնվող տարեց պացիետների մոտ:

 

Նույն շարքից