Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում դիմակների արտադրություն է սկսվում, դիմակի խնդիր չենք ունենա․ Փաշինյան

analitik.am

Հայաստանում մեծ հզորությամբ դիմակների արտադրություն է սկսվում, և հույս ունենք, որ մինչև 200 հազար դիմակ կարտադրվի, և դիմակի խնդիր չենք ունենա։ Այդ մասին ուղիղ եթերում կորոնավիրուսի և տնտեսական հարցերի քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Տավուշի մարզպետի փոխանցմամբ՝ արտադրությունը պետք է սկսվեր արդեն այսօրվանից։ Սակայն ինչ-ինչ խնդիրներից ելնելով՝ վաղվանից կգործարկվի արտադրությունը։

Նա վստահեցրեց, որ դիմակների պակասուրդ չունեն, խնդիրը հիմնականում գներն են։ Ավինյանն ասաց, որ այս փուլում շատ կարևոր է բոլոր քաղաքացիներին ձեռնոցներով և դիմակներով ապահովելը։ Նախատեսվում է փակ, մարդաշատ հանրային տարածքներում պարտադիր լինի դիմակ և ձեռնոցներ կրելը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ աշխատավայրերում ջերմաչափումը պետք է կատարվի երկու անգամ՝ առավոտյան և օրվա երկրորդ կեսին։ Դա ևս մեկ հնարավորություն է հիվանդներին հայտնաբերելու ուղղությամբ։

Նույն շարքից