Կորոնավիրուս Հասարակություն 

Ներդրվելու է նոր համակարգ, որը ստիպելու է քաղաքացիներին պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը․ Ավինյան

analitik.am

Կորոնավիրուսի հետևանքների և տնտեսական հարցերի եռակողմ քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  կարևորելով քաղաքացիների դերը սհմանափակումների աստիճանական մեղմացման քաղաքականության մեջ, ասաց.«Եթե մի սրճարանից նկարում են, հրապարակում են, որ այստեղ ոչ դիմակ կա, ոչ ձեռնոց, սա ազդակ է, որ այդ սրճարան պետք չի գնալ: Այսինքն կարևոր է սպառողների վերահսկողությունը: Եթե մեր տեսչական մարմինների ամբողջ ռեսուրսն ամբողջ օրը վերահսկի, միևնույն է, վերահսկելու է շատ հատվածական սեգմենտ»:

«Հիմա փորձելու ենք նոր համակարգ կայացնել, որը շատ մեծ ուշադրություն է դարձնելու ինքնամեկուսացման կանոնների պահպանմանը»,- հայտնեց պարետ Ավինյանը։

Նրա խոսքով՝ լինելու են ոչ միայն տեղորոշման գործիքներ, այլև նոր գործիքներ, որոնք ստիպելու են քաղաքացիներին պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը։

«Խոսքն առաջին հերթին այն մարդկանց մասին է, որոնք շփում են ունեցել վարակակրի և անսիմպտոմ հիվանդների հետ։

Մենք այդ մեխանիզմն առաջիկա օրերին կքննարկենք Առողջապահության նախարարության հետ, և դա թույլ կտա առանց մեկուսացնելու, հյուրանոցներում պահելու, կոնտակտավորներին ինքնամեկուսացնել»,- նշեց Ավինյանը։

Նույն շարքից