Կորոնավիրուս Հասարակություն 

Որ երկրները պատրաստ կլինեն ընդունել զբոսաշրջիկներին կորոնավիրուսի պանդեմիայից հետո

analitik.am

 

Կորոնավիրուսային պանդեմիայից հետո առաջին երկրները, որոնք բաց կլինեն զբոսաշրջիկների համար կլինեն Հունաստանը, Իտալիան և Թուրքիան: Այս մասին «Прайм» գործակալությանը հայտնել է քաղաքագետ Դմիտրի Աբզալովը:

Նրա խոսքերով այդ պետությունները հնարավորինս շուտ կփորձեն վերադարձնել զբոսաշրջիկներին, սակայն արդյունքը կախված կլինի այն պետությունների որոշումներից, որոնցում բնակվում են հավանական զբոսաշրջիկները: Քաղաքագետը նշել է, որ զանգվածային զբոսաշրջության ուղղությունների բացումը կլինի աստիճանաբար, և դրա վրա կազդի համաճարակի դեմ պայքարի հաջողությունը։

Փորձագետն ընդգծել է, որ զբոսաշրջության ոլորտի աշխատանքները շատ ուշ կվերսկսվեն Հարավային Ամերիկայում և Աֆրիկայում: ԱՄՆ-ում զբոսաշրջիկների հոսքը կվերսկսվի ոչ շուտ, քան աշնանը:

 

 

Նույն շարքից