Կորոնավիրուս Քաղաքականություն 

Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի սկզբում Չինաստանը «սարսափելի սխալ» է թույլ տվել

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի սկզբում Չինաստանը «սարսափելի սխալ» է թույլ տվել: Այս մասին հայտնում է Fox News-ը, փոխանցում է Լենտան:

Թրամփի խոսքերով, Չինաստանի իշխանությունները չեն ցանկացել ընդունել իրենց սխալը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Պեկինը թույլ չի տվել ԱՄՆ-ի և ԱՀԿ-ի ներկայացուցիչներին հետաքննություն անցկացնել. «Նրանք խոստովանեցին դա, սակայն՝ ոչ միանգամից, այլ՝ ավելի ուշ: Կարծում եմ, որ նրանք սխալ են թույլ տվել ու ցանկացել են թաքցնել դա, մարել այն, ինչպես մարում են կրակը, սակայն չեն կարողացել անել դա»,-ասել է Թրամփը:

Թրամփի խոսքերով, Չինաստանի վատագույն որոշումը եղել է սահմանի միակողմանի փակումը: Նրա պնդմամբ, երկիր մուտքն արգելվել է, սակայն Չինաստանի քաղաքացիները կարողացել են դուրս գալ երկրից և տարածել կորոնավիրուսը ԱՄՆ-ում և այլ երկրներում:

Նույն շարքից