Կորոնավիրուս Հասարակություն 

Հայտնի է Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտի հայտնաբերման ամսաթիվը

analitik.am

 

Ֆրանսիայում Բոբին քաղաքի հիվանդանոցի բժիշկ Իվ Կոենը հայտարարել է Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտի հայտնաբերման ամսաթվի մասին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Նրա խոսքերով, կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը կարող էր հայտնվել Ֆրանսիայում դեկտեմբերի 27-ին: Նա նշել է, որ բժիշկներն ուսումնասիրել են թոքաբորբով հիվանդների անալիզները, որոնք հիվանդանոց են տեղափոխվել դեկտեմբեր և հունվար ամիսներին, և 24 հիվանդներից մեկի անալիզը կորոնավիրուսի դրական արդյունք է ցույց տվել։

Ըստ Կենի, տղամարդը 15 օրվա ընթացքում վարակել է իր երկու երեխաներին: Բացի այդ, բժիշկները պարզել են, որ նրա կինն աշխատել է սուշի վաճառողների կողքին գտնվող ձկան խանութում։

Կոենը նշել է նաև, որ հարցն այժմ կայանում է նրանում, թե արդյոք նա դեկտեմբերին է հոսպիտալացվել Բոբինի հիվանդանոց և արդյոք նա զրոյական պացիենտն է, թե՝ ոչ: Այժմ անհրաժեշտ է կրկնակի ստուգել ամբողջ երկրում թոքաբորբով հիվանդների անալիզները:

 

Նույն շարքից