Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Գերմանիայում կստեղծվի մի քանի տարի հետո

analitik.am

 

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է հայտնվել մի քանի տարի հետո, եթե ստեղծման գործընթացում ձախողումներ լինեն: Այս մասին հայտարարել է Գերմանիայի առողջապահության նախարարության ղեկավար Յենս Շպանը:

Նա նշել է, որ ամբողջ աշխարհի գիտնականները կանխատեսում են պատվաստանյութի հայտնվելը հաջորդ տարի, այնուամենայնիվ, նա կոչ է արել զգույշ լինել դրա ստեղծման ժամկետների վերաբերյալ հաշվարկներում․ «Մենք պետք է իրատես լինենք, դա (ստեղծման դժվարությունները) արդեն պատահել է այլ պատվաստանյութերի ստեղծման ժամանակ»,-ասել է նա:

Նախարարը հիշեցրել է, որ պատվաստանյութը պետք է անցնի թեստավորման մի քանի փուլ, նախքան մարդկանց վրա այն փորձարկելը: Միջին հաշվով, պատվաստանյութի ստեղծումը, ներառյալ նախնական հետազոտությունները, կենդանիների վրա փորձերը և մարդու վրա փորձարկումների երեք փուլերը, կտևի 8-17 տարի:

 

Նույն շարքից