Կորոնավիրուս Միջազգային Քաղաքականություն 

Մայք Պոմպեոն հայտարարել է, որ կորոնավիրուսը դուրս է եկել Ուհանի լաբորատորիայից

analitik.am

 

Վաշինգտոնը բավարար չափով վկայություններ ունի այն մասին, որ կորոնավիրուսը դուրս է եկել Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող լաբորատորիայից: Այս մասին ABC News-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Մենք հենց սկզբում հայտարարեցինք, որ վարակը դուրս է եկել Ուհանից: Հիմա դա կարող է տեսնել ամբողջ աշխարհը»,-ասել է նա:

Պոմպեոյի խոսքերով, շատ գիտնականներ խոսում են այն մասին, որ վարակն արհեստածին է, սակայն ինքը ծանոթ է նաև այն պնդումներին, որ այն բնական ծագում ունի:

ԱՄՆ պետքարտուղարը չի պատասխանել հարցին՝ արդյո՞ք վարակի տարածումը եղել է միտումնավոր, թե դա տեղի է ունեցել լաբորատորիայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում:

«Մենք անում ենք մեզանից կախված ամեն ինչ բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար: Մենք, ԱՀԿ-ն փորձում ենք խումբ ուղարկել այնտեղ և Չինաստանի այլ լաբորատորիաներ, սակայն չինական իշխանությունները շարունակում են արգելափակել մուտքը»,-ասել է նա:

 

Նույն շարքից