Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ 14 պատվաստանյութ է փորձարկում

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը «Գերձայնային արագության օպերացիա» ծրագրի շրջանակներում 14 հավանական պատվաստանյութ կփորձարկի: Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին, փոխանցում է Լենտան։

Նշվում է, որ նմուշներն ընտրվել են դեղագործական 80 ընկերությունների կողմից տրամադրված 93 պատվաստանյութերից:

Պաշտոնյաները հայտնում են, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում փորձարկվելու են մնացած պատվաստանյութերը, որի արդյունքում կընտրվեն 6-8 վերջնական նմուշները: Վերջնական արդյունքում պետք է մնան 3 կամ 4 պատվաստանյութեր, որոնք արդյունավետ են COVID-19-ի վերահսկման գործում: Դրանք նախատեսում են օգտագործել հաջորդ տարվա սկզբին:

Այնուամենայնիվ, վարչակազմի պաշտոնյաները հավելել են, թե որևէ երաշխիք չկա, որ 14 պատվաստանյութերից որևէ մեկը հաջողություն կգրանցի:

Նրանց խոսքերով, կա ևս մեկ խնդիր: Պատվաստանյութի հայտնաբերումից հետո անհրաժեշտ է այն արագ ստեղծել ավելի քան 300 միլիոն ամերիկացիների համար:

 

Նույն շարքից