Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Այս պահին ունենք 35 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ. Թորոսյանը նոր թվեր է հրապարակել

analitik.am

 

Մայիսի 3-ի դրությամբ ունենք 9 քաղաքացի, ովքեր գտնվում են թոքերի արհեստական սարքերի վրա: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը հայտնեց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը հասնում է 35-ի, ծանր՝ 65:

Մեկուսացման վայրերում կա մոտ 2000 քաղաքացի, կա մոտ 350 ազատ մահճակալ. «Դա հիվանդանոցային համակարգում, քանի որ քաղաքացիների մի մասը «բուժօգնությունը» ստանում է հյուրանոցներում, քանի որ սիմպտոմ չունեն:

Այդ մոտեցումը դեռ շարունակվելու է, քանի որ ունենք մահճակալային ֆոնդ: Իսկ միջին և ծանր վիճակում գտնվողները բուժվելու են հատուկ կորոնավիրուսի համար նախատեսված մահճակալային ֆոնդի վրա, որը հնարավոր է ավելանա: Սակայն այս պահին նման որոշում չկա: Այսօր կորոնավիրուսի դեմ պայքարում է 6 հիվանդանոց»:

 

Նույն շարքից