Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Հայաստանում կարող ենք ունենալ 500 հազար վարակված մարդ, հազարավոր մահեր, դա շատ հավանական սցենար է. Արսեն Թորոսյան

analitik.am

 

Եթե մենք կարողանանք մեր աշխատանքի վայրում, ընտանիքում, փողոցում, տարբեր միջավայրերում պահպանել կանոնները, կկարողանանք հարմարվելով գնալ առաջ: Եթե չկարողանանք, կունենանք պայթյունավտանգ բռնկումներ, երբ Հայաստանում հնարավոր է վարակված լինի 500 հազար քաղաքացի, տասնյակ հազարավոր հոսպիտալացվածներ, հազարավոր մահեր: Այդ սցենարն այդքան էլ անհավանական չէ, շատ հավանական սցենար է, եղել է տարբեր երկրներում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Բարեբախտաբար դա մեզ մոտ չի եղել՝ հուսով եմ թե՛ մեր ժողովրդի զգոնության, թե՛ սահմանափակող միջոցառումների շնորհիվ: Այդ ամեն ինչը պետք է պահել: Եթե չկարողացանք պահել, ունենալու ենք անխուսափելի վատ սցենարներ»,-ասաց նախարարը:

Թորոսյանի խոսքերով, եթե ամեն ինչ ճիշտ արվեց, ենթադրվում է, որ մյուս գարնանից համավարակը կամ կմարի, կամ կլինի դեղ կամ պատվաստանյութ:

 

Նույն շարքից