Կորոնավիրուս Հասարակություն 

Բժիշկները պատրաստվել էին պաշտոնապես հայտարարել, որ Բորիս Ջոնսոնը մահացել է կորոնավիրուսից

analitik.am

 

Երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պայքարում էր կորոնավիրուսի դեմ, կառավարությունը մշակել էր պահուստային ծրագիր, որը պետք է իրագործվեր նրա մահվան դեպքում: Այս մասին Ջոնսոնը խոսել է The Sun-ին տված բացառիկ հարցազրույցում:

Երբ նա գտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իշխանությունները պատրաստվել էին ամենավատ սցենարին: Բժիշկներն իրենց հերթին պատրաստվել էին նաև պաշտոնապես հայտարարել, որ վարչապետը մահացել է կորոնավիրուսից:

Հարցազրույցում Ջոնսոնը մանրամասն խոսել է հիվանդության դեմ պայքարի իր փորձի մասին․ «Դժվար էր հավատալ, որ ընդամենը մի քանի օրվա ընթացքում ինքնազգացողությունս այդ աստիճան վատթարացավ: Ես հիշում եմ հիասթափության զգացումը: Չէի կարողանում հասկանալ, թե ինչու չեմ առողջանում»,-ասել է նա:

 

Նույն շարքից