Կորոնավիրուս Հասարակություն 

Սերբիան մեղմացրել է արտակարգ դրության ռեժիմը

analitik.am

 

Սերբիայի իշխանությունները մեղմացրել են արտակարգ դրության ռեժիմը և հեռացրել կորոնավիրուսային համաճարակի պատճառով ներդրված մի շարք սահմանափակումներ: Երկրում սկսել է աշխատել հասարակական տրանսպորտը և ռեստորանները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Այսօր՝ մայիսի 4-ից, վերսկսվել են միջքաղաքային ավտոբուսների երթևեկությունը: Նովի Սադ և Կրագուեվաց քաղաքներում սկսել է աշխատել քաղաքային տրանսպորտը, իսկ Բելգրադում և Նիշեում սպասվում է մայիսի 8-ին:

Ավտոբուսներում պահպանվելու են նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով սահմանված միջոցները, մասնավորապես, չի կարելի միացնել օդորակիչները, ուղևորները պետք է ունենան անձնական պաշտպանության միջոցներ և սրահում պահպանեն սոցիալական հեռավորությունը:

 

Նույն շարքից