Կորոնավիրուս Հասարակություն 

Ուկրաինայի կառավարությունը որոշել է փուլ առ փուլ մեղմացնել կարանտինային ռեժիմը

analitik.am

 

Ուկրաինայի կառավարությունը որոշել է փուլ առ փուլ մեղմացնել կարանտինային միջոցառումները: Համապատասխան որոշումը հրապարակվել է Կառավարության կայքում:

Մայիսի 11-ից բացօթյա սրճարաններն ու ռեստորանները կվերսկսեն աշխատանքը, կմեղմացվեն նաև զբոսայգիների, հրապարակների, հանգստի գոտիների, գեղեցկության սրահների սահմանափակումները:

Նաև թույլատրվելու է ոչ պարենային ապրանքների առևտուրը, բացվելու են թանգարաններն ու ստոմատոլոգիական կենտրոնները, թույլատրվում են իրավաբանական ծառայությունները: Մարզչական թիմերը կկարողանան վերադառնալ մարզումներին: Այդուհանդերձ, հիմնական սահմանափակումները կերկարաձգվեն մինչև մայիսի 22-ը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար կարանտինը ներդրվել է ապրիլի 6-ից։

 

Նույն շարքից