Կորոնավիրուս Քաղաքականություն 

Հայաստանն ամենաքիչ թեստավորում իրականացնող երկրների շարքում է. Անի Հովհաննիսյան

analitik.am

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հետաքրքիր է՝ Առողջապահության նախարարությունն ինչո՞ւ է երեկ ավելի քիչ թեստ արել, քան՝ նախորդ օրերին։ Ուշադրություն դարձնենք, որ ապրիլի 29-ին արվել էր 963 թեստավորում, որից 134 դրական էին, մայիսի 1-ին՝ 965, որից 125-ն էին դրական, մայիսի 2-ին՝ 1035 թեստավորում, որից դրական էին 113-ը, իսկ երեկ արդեն արվել է 765 թեստավարում, որից արդեն 121-ն է դրական եղել ՝ մոտ 15 տոկոսը։

Առհասարակ Հայաստանն աշխարհում ամենաքիչ թեստավորումներ իրականացնող պետությունների շարքին է դասվում․ Նոր Զելանդիայում, որտեղ ապրում է մոտ 5 միլիոն մարդ, մինչ օրս արվել է մոտ 150 000 թեստավորում, Կատարում, որի բնակչությունը մոտ 3 միլիոն է՝ 106 795, և այսպես շարունակ։ Քիչ թեստավորումներ են արվել օրինակ Աֆղանստանում, Ուրուգվայում, Վրաստանում, ինչպես նաև՝ Հայաստանում՝ մինչ օրս՝ մոտ 25 000։

Կորոնավիրուսի վարակակիրների հայտնաբերումը տարածումը կանխելու առաջին քայլերից է, ինչը Հայաստանում ի սկզբանե չի արվել և մինչ օրս շարունակում է, մեղմ ասած, թերի կատարվել»։

 

Նույն շարքից