Տնտեսություն 

Հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգի վերաբերյալ

 

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ««Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (ՀՕ-176-Ն) ՀՀ օրենքի համաձայն, ՊԵԿ նախագահի հրամանով փոփոխություն է կատարվել հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգում: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից։

Օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված՝ հիմնադրամներն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություններն այսուհետ կհրապարակեն ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների համար նախատեսված համակարգում և դրանք այլևս թղթային տարբերակով չեն ներկայացնի ՊԵԿ։

Փոփոխվել է նաև հաշվետվության հրապարակման ժամկետը. հիմնադրամների կողմից հրապարակվող տարեկան գործունեության հաշվետվության վերջնաժամկետ է սահմանվել հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ը։

Կոմիտեն, միաժամանակ, տեղեկացնում է, որ 2020 թվականի մայիսի 18-ից հիմնադրամների տարեկան գործունեության մասին հաշվետվության լրացման և հրապարակման էլեկտրոնային ձևը հասանելի է ՀՀ ՊԵԿ hաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝ https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf (Հաշվետվական ձև՝ 242. Հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվություն)։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից