Կորոնավիրուս Հասարակություն 

Ամենահայտնի ուղղությունները՝ պանդեմիայից հետո ճանապարհորդելու համար

analitik.am

 

Փորձագետներն անվանել են երկրները, որոնք կարելի է այցելել կորոնավիրուսի պանդեմիայից հետո: Ուղղությունների ցանկը ներկայացրել է Express-ը՝ հղում անելով «TravelSupermarket» առցանց ճանապարհորդությունների ծառայությանը:

Ուսումնասիրելով բրիտանացի զբոսաշրջիկների ապրիլ ամսվա պատվերները, վերլուծաբանները եկել են այն եզրակացության, որ Իսպանիան շարունակում է մնալ ամենասիրվածը, որը վիրուսի պատճառով ամենաշատն է տուժել, քան եվրոպական այլ երկրներ: Լավագույն հանգստավայրերի ցանկում ներառվել են նաև Մալյորկա, Կոստա դել Սոլ, Իբիցա, Մենորկա, ինչպես նաև Մալթան:

Ցանկում հաջորդ ամենահայտնի վայրերն են իսպանական Կոստա Բլանկան, Լանսարոտեն և Գրան Կանարիան, ինչպես նաև Զաքինֆը (Հունաստան) և Ալգարվեն (Պորտուգալիա):

Ինչպես նշել է ծառայության ներկայացուցիչ Էմմա Կուլտխերսթը, համաճարակի պատճառով բազմաթիվ հանգստավայրեր պատրաստ են առաջարկել մատչելի գնով տոմսեր՝ գրավելով տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկների։

 

Նույն շարքից