Կորոնավիրուս Հասարակություն 

Նորվեգիան հայտարարել է, որ կարանտինն անօգուտ է

analitik.am

 

Նորվեգիան վերլուծել է երկրում վարակվածների թվի վերաբերյալ տվյալները և պարզել, որ կարանտինային ռեժիմն անօգուտ է: Նման հայտարարություն է հրապարակվել «The Spectator»-ում, փոխանցում է Լենտան:

Իշխանություններն ուսումնասիրել են տվյալները՝ թոքաբորբով հիվանդ մարդկանց և նրանց, ովքեր պարզապես վարակվել են կորոնավիրուսով: Պարզվել է, որ մարտի կեսերին, երբ իշխանությունները կարանտինային միջոցառումներ են ներդրել, Նորվեգիան գտնվել է հիվանդության պիկի շրջանում: Դրանից հետո վարակվածների թիվն աստիճանաբար նվազել է:

Նորվեգիայի հանրային առողջության ինստիտուտի տնօրեն Կամիլա Ստոլթենբերգը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, հնարավոր է եղել խուսափել խիստ կարանտինային ռեժիմից․ «Փոխարենը, մենք կարող էինք բաց պահել սահմանները և պարզապես նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ վիրուսի տարածումը դանդաղեցնելու համար»,-ասել է նա:

Վերջին տվյալների համաձայն, Նորվեգիայում կա կորոնավիրուսային վարակի 8401 դեպք, մահացել է 235 մարդ, բուժվել է 7727-ը: Մայիսի սկզբին կառավարությունը սկսել է մեղմացնել կարանտինային միջոցառումները:

 

Նույն շարքից