Սպորտ 

Մեսսին ուզում է հեռանալ «Բարսելոնայից»

 

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբից հեռանալու ցանկություն ունի: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը ՝ հղում անելով Cadena Ser-ին:

Ըստ պարբերականի, Մեսսին ուզում է կարիերան շարունակել այլ ակումբում: Հարձակվողը չի շարունակում բանակցությունները «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրի շուրջ: Այն նախատեսված է մինչև 2021 թվականը:

Մեսսին ակումբում իր մտերիմներին փոխանցել է, որ անընդունելի է համար, որ թիմում յուրանքանչյուր որոշման համար ինքն է պատասխանատվություն կրում, թեպետ որևէ կապ չունի դրա հետ:

Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:

 

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից