Սպորտ 

2020 թվականին «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխություն տեղի չի ունենալու

analitik.am

France Football պարբերականը հայտնել է, որ 2020 թվականին «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխություն տեղի չի ունենալու: Որոշումը կապված է բացառապես կորոնավիրուսի պանդեմիայի հետ, ինչի պատճառով չկան արդար պայմաններ մրցանակի հանձնման համար:

Նշենք, որ 1956 թվականից հետո, երբ սկսեցին հանձնել «Ոսկե գնդակը», առաջին անգամ մրցանակաբաշխությունը տեղի չի ունենա:

«Ոսկե գնդակի» վերջին դափնեկիրը «Բարսելոնայի» ավագ Լեոնել Մեսսին:

Նույն շարքից